29 03 2023

ԵՄ դիտորդները թղթով-գրիչով չեն կարող ադրբեջանցիներին զսպել․ Արմեն Մանվելյան



«ԵՄ դիտորդական առաքելության նպատակը մինչև հիմա հստակ չէ, թե՝ ինչի՞ համար են եկել, ի՞նչ են իրականացնում, հայկական կողմն ինչո՞ւ է հրավիրել: Եթե հրավիրել է, որպեսզի արձանագրեն Ադրբեջանի հարձակումը, դա կարող է արձանագրել նաև հայկական կողմը՝ առանց եվրոպացիների մասնակցության։ Զսպո՞ւմ է այն արդյոք ադրբեջանցիների հարձակումն այդ առաքելությունը, միանշաակ՝ ոչ, որովհետև թղթով գրիչով չեն կարող ադրբեջանցիներին զսպեն»,- Yerevan.Today-ի տաղավարում հարցազրույցում ասաց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Ադրբեջանը ցանկացած գործողություն սկսելու է այն պահին, երբ ունենա համապատասխան որոշում և ընտրի իրեն հարմար պահ։ Որ պահին տեսնի բանակցաություններում չունի առաջընթաց և այն խոստումները, որոնք այսօր Երևանում նստած անձինք տվել են իրեն ու չեն կատարում,  ինքն  ամեն պահի կսկսի սահմանային սաբոտաժ։ 

Եվրոպական առաքելության ներկայությունը նույն վարչաապետի աթոռին  նստած անձը նույնիսկ պայմանավորեց Հայաստանում ռուսական բազայի ներկայությամբ, կա մեկնաբանություն, որ այդ առաքելութունն իրականում հետախուզական տվյալներ է հավաքում արևմտյան տարբեր հետախուզական  կենտրոնների համար։ Ամեն դեպքում ոնց էլ նայենք մենք այդտեղ Հայաստանի շահը չենք տեսում, գոնե ինչ-որ զինված խմբեր լինեին զինված ուժեր լինեին կասինք՝  սահմաանյաին վերահսկողություն են իրականացնում։ Սակայն պարզ է, որ իրենք չունեն այդ առաքելությունը,  ներուժը՝ ինչ-որ բան զսպելու, մանավադ, Եվրոպայում դեպքեր գիտենք, երբ  եվրոպական խաղաղապահները չեն կանխել ինչ-որ մի երկրի հարձակումը մեկ այլ երկրի վրա»,- ասաց փորձագետը։

Հարցին, թե՝ ի՞նչ է բանակցում Հայաստանի իշխանությունն այս պահին, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը մինչև սահմանագծման իր պահանջները չկատարի, խաղաղության պայմանագիր չի լինելու, Արմեն Մանվելյանն ասաց, որ ինչ էլ բանակցելու լինեն հայամետ չէ։ «Տպավորություն է, որ բանակցային փաստաթղթերը գրվել են միայն Բաքվում, տպավորություն է, որ հայկական կողմն այդ բանակցություններին չի էլ մասնակցում»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ