Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Associated Press գործակալությանը՝ նշելով, որ Ռուսաստանի ցանկացած հաղթանակ կարող է վտանգավոր լինել։
Զելենսկին հայտարարել է, որ եթե Ուկրաինան չհաղթի Բախմուտի ճակատամարտում, Ռուսաստանը կարող է սկսել միջազգային աջակցություն ստանալ: «Եթե Բախմուտը ընկնի, Պուտինը այդ հաղթանակը կվաճառի Արևմուտքին, իր հասարակությանը, Չինաստանին, Իրանին»,- ասել է Զելենսկին։
«Բախմուտում Ուկրաինայի պարտության դեպքում ճնշում կսկսվի Կիևի վրա՝ ինչպես միջազգային հանրության կողմից, այնպես էլ երկրի ներսում։
Մեր հասարակությունը հոգնածություն կզգա։ Մեր հասարակությունն ինձ կդրդի փոխզիջման գնալ նրանց հետ»,- հավելել է Զելենսկին։
«Զելենսկու մեկնաբանություններն խոստովանություն էին, որ Բախմուտի յոթամսյա ճակատամարտում պարտությունը ավելի շատ թանկ արժեցող քաղաքական պարտություն կլինի, քան մարտավարական»,- մեկնաբանում է Associated Press-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը