24 01 2023

Ուկրաինայում գործից հանում են, Հայաստանում խրախուսում

Ուկրաինայում գործից հանում են, Հայաստանում խրախուսում

 Լուրեր հրապարակվեցին, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Սիմոնենկոն հեռացվել է աշխատանքից։ Պատճառն այն է, որ 10-օրյա հանգստի է մեկնել Իսպանիա այն պարագայում, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելել էր քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին պատերազմի ժամանակ հանգստանալ արտասահմանում։

Հայաստանը ևս հետպատերազմական/նախապատերազմական և մշտական ռազմական բախումների փուլում է գտնվում, սակայն իշխանավորները Բալի-Միկոնոս-Մոնակո-Դուբայ չվերթների մշտական ուղևորներն են, ու նրանց սաստող չկա։

Ավելին, սեպտեմբերի 13-ի երկօրյա ագրեսիայի և 200-ից ավելի զոհի ֆոնին ՔՊ-ն, ինչպես լրատվամիջոցներն էին նշում, քեֆ էր անում Ջերմուկում, որն այդ ագրեսիայից հետո արդեն ադրբեջանցիների քթի տակ է։ Մամուլը գրեց, որ հունվարի 21-ին Նիկոլ Փաշինյանը քեֆ է արել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պատկանող ռեստորանում, այն դեպքում, երբ դրանից երկու օր առաջ տեղի ունեցավ ողբերգական հրդեհ, որը 15 զինվորի կյանք արժեցավ՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության թերացումների պատճառով։

Ստացվում է, որ Ուկրաինայում պաշտոնյայի են գործից հանում էթիկական, բարոյական, մարդկային ստանդարտները խախտելու համար, իսկ Հայաստանում այդ ստանդարտները խախտում են հենց իրենք՝ «գործից հանողները»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ