«Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սթափ գնահատելով իրավիճակը, հատկապես այն, որ 2020 թ-ի սեպտեմբերյան պատերազմից անցել է շուրջ երեք տարի, սակայն Հայաստանի սահմանապահ գյուղերի անվտանգությունը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում, որի մասին փաստում են բազմաթիվ տեղեկություններ՝ հակառակորդի կողմից հարձակումների, դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների և սադրանքների մասին, ուստի վերոնշյալը կանխելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը 27.03.2023 թ. թիվ 770540 համարով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն է ուղարկել նախաձեռնության ռազմական փորձագետների՝ Սարգիս Գաբրիելյանի գլխավորությամբ մշակված՝ ՀՀ սահմանապահ ռազմականացված բնակավայրերի մասին օրինագիծը հետագա ընթացք տալու նպատակով:
Օրինագիծը պարունակում է ռազմականացված բնակավայրերի բնակիչներին կարգավիճակ տալու, սպառազինելու և ՀՀ Զինված ուժերի, ինչպես նաև ռազմականացված այլ ստորաբաժանումների հետ ինքնապաշտպանական համալիր համագործակցության միջոցառումների կազմակերպման նախագիծ, ապա այդ պատճառով հրապարակման ենթակա չէ:
Տպավորությունը այն է, որ օրվա իշխանությունը անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցով, հակառակ դեպքում արդեն իսկ կունենայինք համապատասխան օրենք, սակայն այսօր ականատես ենք լինում սահմանապահ գյուղերի բնակիչների արտագաղթմանը և թշնամու առաջխաղացմանը, ուստի վերոնշյալ օրինագիծը անարձագանք թողնելով արձանագրվելու է, որ օրվա իշխանությունը դավադիր կերպով սպասարկում է Ադրբեջանի շահերը:
Հ.Գ. Մի ժաղովուրդ, որ իր ուժը փնտրում է իր սահմաններից դուրս, կուրորեն իր պարտությունն է փնտրում::
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը