13 04 2023

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ․․․



 

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերին՝ ցավոք չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների։ Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեցին, որի արդյունքում 4 զինծառայող զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով զինվորական պարտքը և պաշտպանելով ՀՀ ինքնիշխան տարածքը»,- կառավարության նիստի մեկնարկին հյտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնում, կարծում եմ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին։ Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու առումով»,- ասաց նիկո Փաշինյանը և հավելեց, որ Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022թ-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարություններին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ