«Երեկ կառվարությա նիստում, իրականում, խոսում էր ոչ թե վարչապետ, այլ՝ ընդդիմադիր Փաշինյանը։ Իրականում Փաշինյանը հասկանալով հանրային դժգոհությունը, այն վտանգավոր իրավիճակը, որ կա, երկրորդ անգամ է արդեն անում նման բան։ Փաշինյանը խոսում էր այն բառապաշարով, այն ձևակերպումներով, որով 2-3 տարի է՝ ընդդիմությունը հանդես է գալիս՝ հստակ ասելով, որ Ադրբեջանի հետ այս պահին հնարավոր չէ կոնստրուկտիվ, դրական երկխոսութուն և սին է այն իշխանության խոստումը, ըստ որի՝ շատ արագ հնարավոր է համաձայնել Ադրբեջանի հետ և կնքել իրենց կողմից շրջանառության մեջ դրած «խաղաղության պայմանագիրը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ՝ մարտի 23-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Պատգամավորի խոսքով՝ որքան Հայաստանը փորձի իշխանության համար բաղձալի զիջումներով հասնել ինչ- որ պայմանագրի, Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ է դառնում։
«Հատկանշական է՝ Ադրբեջանի նախագահի կողմից միշտ այս ագրեսիվ հայտարարությունները եղել են, միշտ իշխանություններից պահանջել ենք առաջինը, բայց միշտ լեզուները բերանների մեջ պահած՝ որևէ արձագանք չէին տալիս։ Հիմա Փաշինյանը հանրային կարծիքի վրա ազդելու համար փորձում է այլ բառապաշար օգտագործել։ Բայց, ցավոք, գնացքն արդեն գնացել է , այնքան է փորձել մոլորեցնել սեփական ժողովրդին, որ Ադրբեջանը դարձել է շատ ավելի սանձարձակ։ Սեփական ստերի մեջ էնքան է խճճվել, որ երեկ առավոտյան, խոսելով էսկալացիայի վտանգի մասին, երեկոյան, արդեն, միջազգային հանրության համար խոսում է էսկալացիան բացառելու մասին։ Նիկոլ Փաշինյանը, առնվազն բանտային կյանքից, պետք է իմանա, որ ընդունված բան չէ ստելը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը