«Լաչինի մջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավոեց ԼՂ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով , սրան նախորդեց՝ ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան՝ ագրեսիվ դժվար է որակել․․․
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալից ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը ։ Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հայկական հինավուրց կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված։ Այս գործողություններն ապօրինի են և բացայահայտորեն հակասում են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 7-րդ կետին»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարեց նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը