Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած «բնապահպանական ակցիան» Լաչինի միջանցքում հետապնդում է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ։
Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ։
«Այդ սադրանքը հետապնդում է բավական լուրջ նպատակներ։ Եվս մեկ կարևոր նպատակ է ռուս խաղաղապահ զորակազմի վարկաբեկումը։ Ինչպես հասկանում ենք, տեսնելով, որ այժմ միայն ռուս խաղաղապահների առակայությունն է անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը, ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի»,- ասել է արտաքին գործերի նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը