21 03 2023

Լավրովն ակնարկեց, որ՝ մեկ է վերադառնալու եք Արցախի հարցի լուծման ռուսական մոդելին․ քաղաքագետ



«Ըստ էության ստացվեց այնպես, որ խաղից փորձեցին հանել ռուսներին, բայց նույն Արևմուտքից և այլ վայրից  որևէ մեկը չի ուզում լինել այդ խաղաղության դրույթների երաշխավորը»,-այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝  «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ժամանակ ։

Թե ինչ հետևություն է արել քաղաքագետը Փաշինյանի վերջին ասուլիսից  նախ  նշեց էսլկալացիայի մասին՝

«Էսկալացիայի մասին խոելով ադապտացնում են այն գաղափարին, որ այս կամ այն ձևով  Ադրբեջանը հասնելու է իր նպատակին, փոքր պատերազմով կամ որևէ ձևով թեկուզ փոքր զիջում լինելու է փորձելու են հանձնել , դրա մասին էր ասուլիսը կարծում եմ «,-ասաց քաղաքագետը։

Լավրով-Միրզոյան հանդիպման և դրան հետևած ասուլիսին անդրադառբալով ասաց․

«Ըստ էությա Լավրովը հայտարարեց, որ  մենք դեմ չենք փաշինյանական թեզին, որ  Արցախը և Ադրբեջանը պետք է իրար հետ բանակցեն , բայց միաժամանակ առաջարկեց, հիշեցրեց, որ նույն մոդելով,  առնվազն, 2 օրինակներ գոյություն ունեն, դրանք Դոնբասի և Կոսովոյի շուրջ գործընթացներն են։․․․  Այն ինչ ասոմ էր Լավրովը, բավականին բարձր ավտոնոմիայի գաղափարներ կար։  Լավրովն ակնարկեց, որ՝  մեկ է վերադառնալու եք Արցախի հարցի լուծման  ռուսական մոդելին,  որը, օբյեկտիվորեն,  ձեզ համար լավն է․ այսինքն՝ հարցի լուծումն անորոշ ժամանակով  հետաձգումը»,-ասաց քաղաքագետը։  

Մանրամասն՝ տեսանյութում։  

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ