Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար:
Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների քվեարկությանը, այլ բան չէինք էլ սպասում:
Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանության կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ:
Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը