20 03 2023

Ներկայիս ապազգային ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի համոզի համայնքի բնակիչներին, որ Անիում «ապագա կա»․ Մհեր Մելքոնյան

Ներկայիս ապազգային ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի համոզի համայնքի բնակիչներին, որ Անիում «ապագա կա»․ Մհեր Մելքոնյան

Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կործանարար ու մահաբեր «Ապագա կա»-ն ՔՊ-ականներն այս անգամ էլ խոստանում են Անի համայնքի բնակիչներին․․․
Շիրակի մարզի Անի համայնքում մարտի 26-ին տեղի ունեցող ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է համայնքապետի իր թեկնածուին՝ Արման Սարիբեկյանին։
ՔՊ-ական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։Վարչական ռեսուրսը թույլ է տալիս իշխանական կուսակցությանը` ճնշում գործադրել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների վրա։ Թույլ է տալիս գործի դնել բանակը, դատախազությունը և այլ ուժային կառույցներ ՝ ապահովելու համար իշխանական թեկնածուի հաղթանակը։
Այս օրերին գործող խունտայի քարոզարշավին մասնակցում են բոլորը՝ իշխանական պատգամավորները,նախարարները,տարբեր տրամաչափի մարզային չինովնիկները․․․
Անմասն չէ գործընթացին նաև Շիրակի նորաթուխ մարզպետը։
Մարզի հազարավոր խնդիրներն անտեսելով,պարոն Մուշեղ Մուրադյանը դռնեդուռ ընկած բուկլետներ է բաժանում՝ «ապագա» խոստանալով անեցիներին։ Չարաշահելով պաշտոնական դիրքը գործող իշխանության ներկայացուցիչները մարզպետարանի ենթակայության տակ գործող հիմնարկներին ՔՊ-ին ընտրելու հրահանգներ են իջեցնում,համայնքի բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու կարգադրություններ են տալիս։
Ներկայիս ապազգային ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի տարբեր կեղտոտ միջոցներով համոզի համայնքի բնակիչներին, որ Անիում «ապագա կա»։
Իսկ անեցիները՝վստահ եմ, կապացուցեն, որ ապագա կա, բայց ոչ ստի, կեղծիքի, դավաճանական իշխանության հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ