«Երեկվա ասուլիսից հետո խառը մտքեր էին, Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասեց ինչ արել եմ, սխալ եմ արել, խաղաղության ենք տանում, խաղաղության դարաշրջան ենք գնում, բայց իրավիճակը ավելի է վատանում, Ադրբեջանը ցեղասպանական նկրտումներ ունի, տարածքներ է ուզում, կաղապարված եմ, չեմ կարող ասել Արցախը չի լինելու Հայաստանի կազմում, այն բոլոր նախընտրական խոստումները, որ տվել է փրկություն, խաղաղություն, կոռուպցիա բոլոր հարցերում ինքը ձախողել է»,-այս մասին «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս ամենից բացի ասում է, որ մեղավոր չէ: Գոնե ինքը խոստովանեց , որ թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը ինքն է։ Մեղավորների շարքում նշեց տարածաշրջանի գլոբալ անորոշությունը, այո, դրանք կան, միշտ եղել են, բայց տեմպը մի քիչ արագացել է, ինչպես են իրենք կողմնորոշվում այդ իրավիճակում, հնարավորինս վատագույն տարբերակում, իրենք կորցրեցին բոլոր դաշնակիցներին, հարաբերությունները խիստ լարված են, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան սրված չեն եղել։ Ասում ենք ՀԱՊԿ՝ հասկանում ենք Ռուսաստան և պետք չէ փորձել աճպարարություններով մարդկանց աչքերին թոզ փչել՝ ասելով Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ է, ՀԱՊԿ-ի հետ լավ չէ: Իրանի հետ հարաբերությունները այդքան էլ բարոք չեն։ Մարդ, որ Սյունիքում նշանակում է մարզպետ նախկին բարձրաստիճան ոստիկան ու ասում, որ ոստիկանի եմ նշանակել, որ իրանից եկող նարկոթրաֆիկի դեմ պայքարի, պարզ է, թե Իրանը դա ինչպես պետք է ընկալի, չհաշված այն, որ Իսրայելում մենք դեսպանատուն բացեցինք, հետո մի քանի օրից փակեցին, բայց այդ նստվածքը հո մնաց»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով որևէ բարեփոխում, բարելավում ինստիտուցիոնալ մարկարդակով չկա.
«Եվրոպայի հետ մեր հարաբերությունները կարգավորում են ՍՊԸ-ով, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորվում են առևտրի շրջանակային համաձայնագրով, որ ստորագրվել է 2015 թ․-ին, ոչ արտաքին աջակցություն ունենք ֆինանսական առումով, ոչ էլ մի երևելի քաղաքական աջակցություն ունենք։ Այսդպիսի աջակցող հայտարարություններ, որոնց տակը ոչինչ չկա, Եվրոպարլամենտը 1988թ․-ի մարտին, մի ամիս էր, ինչ սկսել էր Ղարաբաղյան շարժումը, իրենք արդեն հայտարարություն էին անում։ Այստեղ մենք կորցրեցինք մեր բարեկամներին, այնտեղ ձեռք չբերեցինք։ Դա նշանակում է չես հասկանում, թե ինչ ես անում։ Փաշինյանը ասում է կանգնած ենք անդունդի եզրին, բայց վճռական քայլ անենք։ Այս իրավիճակում, երբ փորձում ես արտաքին քաղաքականության փոփոխություն անես, դա սարսափելի հետևանքներ կարող է ունենալ։ Կամ դա պետք է անել շատ արագ, կամ շատ զգույշ։ Հայաստանը փորձում են դարձնել գիտակցաբար կամ չգիտակցված Արևմուտիք և Ռուսաստանի միջև թատերաբեմ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը