Վերջին շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումն անխուսափելի գործընթաց է։ Սակայն, սխալ է կարծել, թե Հայաստանը կկրկնի Աջարիայի ճակատագիրը, որն այսօր ամբողջությամբ գնվել է թուրքերի կողմից։ Բանն այն է, որ թուրքերը լավ են վերաբերվում աջարացիներին։ Բայց հայերի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ կլինի։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։
«Առավելագույն ջանքեր կգործադրվեն Հայաստանից հայերին դուրս մղելու համար։ Այսպես, որոշ ժամանակ անց հայ բնակչությունը կվերանա։ Պետք չէ հավատալ այն հեքիաթներին, թե թուրքերը փոխվել են։ Թուրքիայի հետ մերձեցումը Հայաստանի վերջ կդառնա», - նշում է Բաղդասարովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը