Սեմյոն Բաղդասարովը մեկնաբանել է Թուրքիայի՝ Հայաստանի համար օդային տարածքը փակելու վերջին որոշումը՝ Երևանում «Նեմեսիսի» հերոսների պատվին հուշարձան կանգնեցնելու պատճառով։
«... Մնում է հուսալ, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո իշխանության կգան քաղաքակիրթ և խելամիտ մարդիկ, և ոչ թե «Մուսուլման եղբայրների» թուրքական տարբերակը, որն ըստ էության իշխող «Արդարություն և զարգացում» քաղաքական կուսակցությունն է։
Կրկնում եմ՝ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը Հայաստանի ներքին գործն է, և չարժե ճնշում գործադրել հայկական կողմի վրա», -ասել է Բաղդասարովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը