Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններին:
«Մեզ փորձում են համոզել, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները իրենց բնույթով սովորական բնույթ են կրում, բայց նման են հետախուզական գործողությունների Ռուսաստանի սահմանների մոտ: Այս զորավարժությունները ապագայում խնդիրներ կստեղծի Իրանի համար»
Բաղդասարովն անդրադարձել է նաև ՀՀ իշխանությունների քայլերին՝ նշելով, որ Փաշինյանը ռուսաֆոբ է, որն ատում է սեփական ժողովրդին: Նրան իշխանության են բերել Թուրքիայի և ԱՄՆ հետախուզական ուժերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը