Այն, որ գործող քաղաքական իշխանությունը միշտ ցանկություն է ունեցել իրեն հնազանդեցնել դատական իշխանությունը, նորություն չէ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Դատական շենքերը շրջափակելուց, դատավորներին հրաժարականներ պարտադրելուց հետո անցում կատարվեց քաղաքական նշանակումներով դատական համակարգը զավթելու գործողություններին, դրանից հետո որոշեց, որ իրավունքի քովի ներքո պետք է իրականացնի դատարանները անցանկալի անձանցից ազատելու գործընթաց։ Հետևանքը այն է, որ հիմա արդեն քաղաքական նշանակումներով դատական համակարգի էական մասը զավթած քաղաքականությունը պարտադրում է այսպես կոչված կարգապահական վարույթներ, որոնց հետևանքով դադարեցվում են լիազորությունները այն դատավորների, որոնք համարձակություն են ունեցել սեփական խոսքը ասելու։ Այս մարդիկ երբեք չեն վնասել դատական իշխանության անկախությունը։ Նրանք փորձել են պահել, իսկ դա անցանկալի է գործող քաղաքական իշխանություններին, նրանք փորձում են ամեն կերպ ազատվել անկախությունը պահող դատական իշխանության այս դատավորներից»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը