«Արցախի հանրապետությունը Թուքիան չի ճանաչում, և նրա հստակ դիրքորոշումն է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, Հայոց ցեղասպամության փաստն ուրանում է և պահանջում է հայությունը հանեն քաղաքական օրակարգից և պահանջում է սահամնների ճանաչում, այսինքն՝ «պատմական հայրենիք» եզրույթների վերացում․ այս երեք նախապայմանները շարունակում են մնալ թուրքական օրակարգում և հենց այս 3 նախապայմանների պատճառով է, որ Հայաստանը եկար տարներ չի կարողացել հարաբերություն հաստատել Թուրքայի հետ, որովհետև չի նահանջել այս սկզբունքային կետերից․ այսօր էլ Թուրքիան նախապայման է ներկայացնում, չի նահանջել, իր դիրքորոշումը դիրքորոշումը չի փոխել և եթե կա զիջող այս պահին՝ Հայաստանի իշխանությունն է»,-այս մասին Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Թուրքիա շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանության հարցը, ակտիվորեն արձագանքում է դրա հետ կապված ցանկացած գործողությանը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ մասնավորեցնելով վերջերս Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինակով։
Ռուբեն Մելքոնյան խոսքով՝ մի իշխանություն, որ 30 տարվա հաղթանակն ու հերոսներին է ուրանում, 100 տարի առաջվա ցեղասպանությունը նրա համար անիմաստ բան է։
«Հայաստանի 3 նախագահներն էլ Թուրքիայի հետ հարաբերությանը դեմ չեն եղել , անկաշկանդ շփվել են Թուրքիայի ղեկավարների հետ, բայց , որպես հաղթած երկրի նախագահներ, հաղթողի դիրքից են հանդես եկել՝ առանց կաշկանդվելու և՛ ցավակցել, և այլն»,-ասաց թուրքագետը։
«Պատմությունը ցույց է տալիս, որ պարտված ղեկավարն ախտահարում է պետության հնարավորությունները, վնասում այն»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ հատկանշելով․ «Իշխանությունը ձեզ ներկայացնում է այլ Թուրքիա․ դա այդպես չէ․ Թուրքիան շարունակում է մնալ սպառնալիք երկիր»,-ասաց օրվա բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը