24 02 2023

ԵՄ դիտորդները մեզ չեն կարող պաշտպանել նոր հարձակումից․ զենք ու մանդատ չունեն․ Արթուր Խաչիկյան



«Եմ դիտորդների  տեղակայումը Հայաստանի սահմանին սիմվոլիկ  քայլ է, որը որևէ ուժ չունի։ Այդ դիտորդները մեզ չեն կարող պաշտպանել նոր հարձակումից․ առաջինը զինված չեն, որ կարողանան մեզ պաշտպանել , երկրոդը՝ մանդատ չունեն , երրորդը՝  այն ինչ տեսնում են այստեղ,  կարող էին տեսնել տիեզերական հետախուզական միջոցներով, արբանյակներից։ Պարզապես ուզում են ստեղծել պաշտպանվածության իլյուզիա ժողորդի մոտ,որ  դրանից հետո հրաժարվի Ռուսատանի ներկայությունից, իսկ դրանից հետո, եթե լինի հարձակում,  դիտորդները կգնան օդանավակայան կզեկուցեն  դրա մասին և կեռանան Բրյուսել և մենք կմնանք թուրքական բանակի հետ առճակատման մեջ»,-այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ գնահատեկլով Հայաստանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդների առաքելութունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ