ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր հետևյալը․ «Արեւմուտքում Ադրբեջանը Հայաստանը ներկայացնում էր որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես արեւմտյան դավադրության մասնակից։ Իսկ մենք ասել ենք ՝ եկեք և ինքներդ մոնիթորինգ իրականացրեք, որպեսզի տեսնեք՝ արդյոք այդ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ»։
«Եթե այդ հայտարարությունը փորձ է արդարացնելու ԵՄ-ի մուտքը տարածաշրջան, դժվար թե այն կարելի էհաջող համարել։ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին խաղաղությունն ապահովում են հենց ռուս խաղաղապահները»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան՝ ի պատասխան քաղաքական մեկնաբանՀայկ Խալաթյանի համապատասխան հարցի։
«Բրյուսելը ձգտում է փոխել անվտանգության համակարգը տարածաշրջանում, որտեղ անկյունաքարը ռուս զինվորականների ներկայությունն է և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ - ին։ Ուզում եմ հավատալ, որ Երեւանում դա հասկանում եւ հաշվի են առնում»,- հավելել է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը