politik.am-ը գրում է․
Նախորդ տարվա ավարտին մամուլը գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը:
Այն ժամանակ էլ մամուլը գրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում։ Լուրեր կային, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում և կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այդ հրապարակումներում նշվում էր, որ Անդրանիկ Քոչարյանի հետ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մասնակից է նաև ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետորսյանը։
15 զինծառայողների ողբերգական մահվան ֆոնին, ՊՎԾ ստուգումները ավելի ազդեցիկ են դարձել։ Բանն այն է, որ նախորդ տարի ՊՎԾ-ն խախտումներ արձանագրել էր ու հիմա Ռոմանոս Պետրոսյանը թիմի ներսում խոսում է, թե աղետալի այդ միջադեպը չէր լինի, եթե Պապիկյանն իր տեղում լիներ ու ժամանակին շտկեր խնդիրները։ Այլ կերպ ասած Ռոմանոսը մնացել է Պապիկյանի կոկորդին, իսկ նրանց մեջտեղում Քոչարյան Անդոն է։
Այսօր մամուլն արդեն գրեց, թե Փաշինյանը պատրաստվում է ազատվել Սուրեն Պապիկյանից և նրա վրա բարդել բանակի ողջ թերությունների պատասխանատվությունը։ Գոնե այս պահին տպավորություն է, որ Անդրանիկ Քոչարյան-Ռոմանոս Պետրոսյան զույգը հաջողության է հասնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը