Այս կապիկները որոշել են, որ կարող են իմ մասին այնպիսի բաներ խոսել, որ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը՝ անդրադառնալով օրերս ֆեդերացիայի էջում հրապարակված հոդվածին, որտեղ ֆեդերացիաի նախագահը Հակոբկոխյանի հասցեին անհարգի արտահայտություններ է արել:
Երեւանում անցկացված բռնցքմարտի Հայաստանի առաջնության մեկնարկի օրը լեգենդար բռնցքամարտիկը բողոքի ակցիա էր արել ընդդեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի: Հակոբկոխյանի որդուն թույլ չէին տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը այլ ֆեդերացիայի անունից միջազգային մրցաշարի մասնակցելու պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը