31 01 2021

Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել

Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել:

Նրա փաստաբանը հայտնել է, որ ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք  փորձել են մուտք գործել շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ Նրանք ձերբակալվել են, եւ  նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալված 5 անձինք այս պահին ազատ են արձակվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ