ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որ վերաբերում էր դատախազության անկախությանը։
«Կարո՞ղ եք վկայակոչել օրենքի որևէ դրույթ, որն իրավունք է տալիս կամ, ավելի շուտ՝ պարտավորություն է սահմանում Գլխավոր դատախազին լինելու կառավարության նիստում, զեկույց տալու կառավարության ղեկավարին, եթե խոսում ենք անկախության մասին։ Արդյո՞ք այն կարգավորումները, որոնք բերել եք ԱԺ, նպաստելու են, որպեսզի անկախ լինեք»,- ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը