31 01 2023

Փաշինյանը հասկացնում է Պապիկյանին, որ ցանակցած պահի կարող է նրան դուրս շպրտել նախարարի կաբինետից․ Politik.am

Փաշինյանը հասկացնում է Պապիկյանին, որ ցանակցած պահի կարող է նրան դուրս շպրտել նախարարի կաբինետից․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Մեր հրապարակումներում մենք հաճախ ենք անդրադարձ կատարում ՔՊ-ում առկա անառողջ մթնոլորտին։ Փաշինյանը լավ է հասկանում, որ այս պահին իրական ընդդիմությունը չունի այնքան ներուժ, որպեսզի իրեն հեռացնեն վարչապետի պաշտոնից, բայց փոխարենը իր թիմի ներսում կան գործիչներ, որոնք բավական կապիտալ և ազդեցություն են կուտակել ու կարող են արտաքին որևէ կենտրոնի հովանավորությամբ փորձել ազատվել Փաշինյանից։ Իհարկե դա չի լինելու հանուն Հայաստանի, այլ լինելու է պալատական իշխանափոխություն, որի նպատակը զուտ աթոռակռիվն է լինելու։

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է արձանագրենք, որ այս պահին ՔՊ-ի ներսում էլ Փաշինյանը դեռ լուրջ մրցակից չունի, բայց դա չի նշանակում, որ չկան գործընթացներ, որոնք կարող են բերել դրան։

Մեր նախորդ թողարկումներից մեկում խոսել էինք ՔՊ ներսում Փաշինյանի հավանական մրցակիցների մասին։ Փաշինյանի տեղը զբաղեցնելու հավակնություններ կարող են ունենալ Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը։
Նշված անունների մասին գիտի նաև Փաշինյանը և կարծես նաև ակտիվորեն աշխատանք է տանում նրանց դեմ։ Հենց այս պատճառով է կարծես, որ Փաշինյանի մոտ հաճախ ելումուտ ունեցող լրագրողը հետաքննություն է իրականացնում Ալեն Սիմոնյանի գործունեության մասով, մամուլում լուրեր են հայտնվում, որ իրավապահները ուսումնասիրում են Արսեն Թորոսյանի գործունեությունը առողջապահության նախարարի պաշտոնում։ Արարատ Միրզոյանի մասին այդ թվում իշխանական քարոզիչների էջերում հայտնվում են ծաղրական հրապարակումներ։ Փաշինյանի հենց այս մտավախության արդյունքում էր կարծես, որ Սուրեն Պապիկյանը հեռացվեց ՔՊ վարչության նախագահի պաշտոնից։

15 զինվորների ողբերգական մահը իշխանական պրոպագանդան ևս փորձեց բարդել միայն Սուրեն Պապիկյանի վրա (իրականում Փաշինյանը նույնքան պատասխանատու և մեղավոր է, որքան Պապիկյանը)։ Ավելին իշխանական պատգամավոր, Փաշինյանի մտերիմ Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճող հայտարարեց, որ եթե ինքը լիներ ընդդիմադիր, ապա կպահանջեր Սուրեն Պապիկյանի հրաժարականը․ «Կարծում եմ՝ այո, եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը»։

Փաշինյանն այս կերպ կարծես հասկացնում է Սուրեն Պապիկյանին, որ ցանկացած պահի կարող է նրան դուրս շպրտել պաշտպանության նախարարի կաբինետից և նախարարի այնտեղ մնալը միայն իր ողորմածության արդյունք է։ Այս պահին դեռևս տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հոգեբանորեն կոտրել Սուրեն Պապիկյանին ու նա երկար ժամանակ դեռ չի համարձակվի իրեն առանձին ֆիգուր դիտարկել։

Հ․Գ․ Փաշինյանի այս պլանների մեջ իհարկե չեն մտնում տասնյակ իրական հայրենասեր գործիչները, ովքեր արդարացիորեն պահանջում էին Սուրեն Պապիկյանի հրաժարականը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ