ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆրանսահայ համայնքի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից մի քանի օր հետո գրել է․
«Նիկոլ Փաշինյանի խելագարությունը. Արգելելով Հայաստանի, Արցախի և հայկական հարցի օգտին աշխատող ակտիվիստների մուտքը Հայաստան՝ Հայաստանի վարչապետը թուլացնում է Հայաստանն ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Նժդեհ Գարագավորյանը չորրորդ ակտիվիստն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան։
Իմ արգելքը, որին հաջորդեց Մասիս և Սյունե Աբրահամյանների արգելքը, իսկ այժմ էլ՝ Նժդեհ Գարագավորյանի արգելքը, լուրջ հարձակումներ են ազատության և ժողովրդավարության դեմ։ Այս անտանելի որոշումներն ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է որպես ավտորիտար առաջնորդ։ Դա թուլացնում է Հայաստանը։ Դա արատավորում է Հայաստանի հեղինակությունը միջազգայնորեն, թուլացնում է Հայաստանի դեմոկրատական բնավորությունը դրսում, շատ վատ ազդանշան է տալիս սփյուռքին։ Այն ավելի է պառակտում հայ ազգին:
Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խախտելու ժողովրդավարության հիմնարար կանոնները. Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ. Հայաստանը համայն հայության տունն է. ժամանակն է դադարեցնել Փաշինյանի խելագարությունը. Հայաստանի ժողովուրդը, սփյուռքի ժողովուրդը, հայ ազգի բոլոր կենդանի ուժերը պետք է ոտքի կանգնեն՝ ոչ ասելու Փաշինյանի ավտորիտարիզմին. ժամանակն է, որ Հայաստանի դատական համակարգը անկախություն ցուցաբերի և դատապարտի Հայաստանի վարչապետի կողմից իշխանության այս չարաշահումները։
Անընդունելի է, որ Փաշինյանը մեզ «պերսոնա նոն գրատա» է համարում առանց որևէ իրավական հիմքի, երբ պատրաստվում է երկիրը բացել Ադրբեջանի և Թուրքիայի առաջ։ Փաշինյանի խաղը պարզ է. Ժամանակն է ազդարարել խաղի ավարտը:
Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Հայաստանի. նա կարող է մեզ արգելել մտնել Հայաստան, բայց չի կարող խանգարել, որ Հայաստանը լինի մեր մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը