27 01 2023

Ալիևն ահաբեկչություն է համարում Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը

Ալիևն ահաբեկչություն է համարում Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը

Բաքուն չի կարծում, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական պատճառներով, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

Հարձակման ողջ պատասխանատվությունն ընկած է իրանական կողմի վրա, TRT Haber հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն:

Նշենք, որ իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ոստիկանության տվյալներին, հայտնել  էին, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով  ձերբակալված տղամարդը  հանցագործության է դիմել՝  համարելով, որ դիվանագիտական առաքելությունում պահում են իր կնոջը։   Տղամարդը հայտարարել է, որ ապրիլին իր կինը, իբր, գնացել է Ադրբեջանի դեսպանատուն եւ չի վերադարձել, իսկ ինքը բազմիցս խնդրել է հանդիպում դեսպանի հետ, սակայն նրան մերժել են:

«Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ներում լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն է իրականացվում, ինչը հարձակման խթան է հանդիսացել։ Ադրբեջանը միշտ էլ Իրանի հետ բարիդրացիության կողմնակից է եղել, բայց նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում», - նշել  է Հաջիզադեն:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստվում է մոտ ժամանակներս տարհանել Թեհրանում իր դեսպանատունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝  նշելով, որ ահաբեկչություն է համարում Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը և պահանջել է պատժել այն իրականացրած անձանց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ