Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ալիևը իր նախկին մի քանի հարցազրույցներում նշեց, որ Հայաստանին բանակ պետք չէ, իրենք թույլ չեն տա, որ ՀՀ-ն զինված ուժեր ունենա:
Ալեքսանդրապոլի պայմանագրի գաղտնի հավելվածում նշվում է, որ Հայաստանը, որ պետք է տեղավորվեր Սևանից Էձմիածին և Երևան ընկած հատվածում, չպետք է ունենար բանակ, թուրքական զորքը պետք է մշտապես լիներ ՀՀ-ում, և լուծեր նրա հետ կապված խնդիրները:
Իսկ բանակ չունենալու կամ զինված ուժերը լուծարելու համար պետք է գործընթաց սկսել, ուր զինուժը՝ անգամ հասարակության՝ ամենից ազգային ու պետականակենտրոն մտածողություն ունեցող շրջանակների մոտ սկսվի ասոցացվել սպանությունների, կորուստների, նահանջի, հանձնումների հետ:
Զինուժը հիերարխիկ համակարգ է. ցանկացած համակարգում քաոս ստեղծեք, և այն ինքն իրենց կոչնչանա:
Սակայն բանակի ոչնչացման գործընթացում հանրային դիմադրության չհանդիպելու համար այն պետք է լեգիտիմ կերպով ոչնչացնել. նախ՝ փչացնել հերոսներին, հետո բանակի թեմաներով մանիպուլյացիաներ անել, կադրային քաոս ստեղծել, հետո զոհեր ապահովել սահմանին, ու վերջապես վերջին դեպքը (երբ 15 հոգի սպանվեց), որ արդյունքում ազգային նկարագրով քաղաքացիները կարծիքներ հայտնեցին, որ այս պայմաններում իրենք իրենց զավակներին ամեն կերպ զինծառայությունից կազատեն ...
Այսինքն, երբ դու կարողանում ես ապահովել հանրույթիդ վախը, ապա ինչ-որ մի փուլում նաև ատելությունը սեփական զինուժի նկատմամբ, այդ թվում հղում անելով իբր սեփական անորակ ԴՆԹ-ին՝ զինուժի կազմալուծման գործընթացը դառնում է լիովին լեգիտիմ, այսինքն այդ ինստիտուտի լուծարումը, մանավանդ, երբ դու, հանձնվելով երկիրդ, մտնում ես «խաղաղության դարաշրջան», սպառողական տրամաբանության մակարդակում դառնում է սպասված:
Կենցաղային մակարդակում նիկոլոսը ասում է, մենք բանակը չենք կարողանում կարգի բերել, դա մեր ԴՆԹ-ից է, իսկ այն փոխել հնարավոր չէ, ուրեմն, առավել ևս, քանի որ դուք ցանկանում եք, որ այլևս բանակում զոհեր չլինին, իսկ մենք դա չենք ապահովել, ապա եկեք բանակը պայմանագրային հիմունքներով անվտանգության ինչ-որ սահմանափակ ուժերով փոխարինենք, իսկ բանակի բյուջեն կօգտագործենք, որ առավել լավ ապրենք, կուշտ ուտենք:
Այս ամենը հետևողականորեն պլանավորած ստրատեգիա է, իսկ տղերքին սպանեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր:
Էս ա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը