Եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա ՀՀ–ում, ներմուծողները կարող են առանց գրանցման դրանք այստեղ բերել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով դեղերի շուկայում առկա դեֆիցիտին։
«Միջազգային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա, կա հումքի և լոգիստիկ շղթաների խնդիր։ Խնդրի լուծման համար մի շարք որոշումներ ենք կայացրել, և մինչև կկարգավորվի արտադրություններում հարցը, հնարավորություն ենք ընձեռել ՀՀ ներմուծել որոշ դեղեր առանց գրանցման»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը