Ի՞նչ է անելու ժամանող ԵՄ դիտորդական առաքելությունը և ի՞նչ խնդիր է լուծելու․ հարցին ի պատասխան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, որ նրանց խնդիրը այդտեղ բախումները կասեցնեը չի, հետախուզական աշխատանք են կատարում և անհրաժեշտության դեպքում բախումներ հրահրում ինչպես Հարավսլավիայում, Կոսովոյում , այնպես էլ՝ մեր մոտ։
«Եթե այդքան սրտացավ էին ԵՄ անդամ պետությունները, որոնք հիմա դիտորդներ են ուղարկում, 44-օրյա պատերազմը թող կասեցնեին, դրանից հետո Ադրբեջանն արգելված երկու զենք օգտագործեց՝ կասետային ու ֆոսֆորային զենք, որևիցե պետություն ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ որևէ կեցվածք չդրսևորեց, ներառյալ Ալիևին Հաագայի դատարան տանելու առումով։ Կամ ՝ 120 հազար մարդ այս պահին Արցախում գոյության կռիվ են տալիս․ պորտալարով Ադրբեջանն ու Թուրքիան կապնված են ԵՄ երկրնրի հետ և նրանք երբեք Ադրբեջանին չեն քննադատի, բացի հայտարարություններ անելուց․ մեր ժողովրդի պարզամիտ մասի ուղեղները լվանալու համար են այդ հայտարարությունները»,-ասւոմ է փորձագետը։
«Իհակե, ակնհայտ է, որ այդ դիտորդները գալիս են այլ խնդր լուծելու, ես այդտեղ շատ մեծ վտանգ եմ տեսնում․ Իրանի համար են գալիս, որովհետև արևմուտքը պատրաստվում է ներառել Իրանի դեմ ռազմական ագրեսիան, ընդ որում, հետախուզական աշխատանքմերի համար են գալիս «,-վստահեցնում է Հայկ Նահապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը