Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Հայաստան:
Այս առնչությամբ նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։
Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: Եվրամիության նպատակը մնում է համապարփակ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը