Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը չի կարծում, որ իշխանությունը ձախողում է առանձին ոլորտների կառավարումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փամբուխչյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհին։
«Կառավարության նիստում ամեն ինչ հայտարարվեց պատասխանատվության մասին։ Կան երկու տեսակի պատասխանատվություններ՝ պաշտոնանկություններ եւ քրեական պատասխանատվություն։ Քրեական գործը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը