19 01 2023

Սուրեն Պապիկյանին պետք է անհապաղ պաշտոնանկ անել․ Ոսկան Սարգսյան

Սուրեն Պապիկյանին պետք է անհապաղ պաշտոնանկ անել․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սուրեն Պապիկյանին պետք է անհապաղ պաշտոնանկ անել
Հունվարի 19-ին Գեղարքունիքի հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում, ՊՆ զորամասի կողմից օգտագործվող կացարանում, Նախնական տվյալներով՝ կա մոտ 15 զոհ եւ մի քանի վիրավոր։ Պաշտպանության նախարարի պաշտոնում ձախողված, 2022թ․ սեպտեմբերի 13-14- ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով ավելի քան 50 մարտական դիրք կորցրած, 224 զոհ տված եւ 3 անհետ կորած ունեցած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի համապատասխանում իր բարձր պաշտոնին, նրա անգործության հետևանքով բանակում տիրում է բարդակ։ Նա ակտիվորեն զբաղվում է քաղաքական հարցերով, անբավարար ուշադրություն դարձնելով բանակին, երկրի պաշտպանունակությանը։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է վաղուց հրաժարական տված լիներ, սակայն նա ինքնակամ հեռացողը չէ, մինչեւ չհեռացնեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ