17 01 2023

Իշխանությունը սկսել է հերթական արշավը Դաշնակցության ու համակիրների նկատմամբ․ չե՛ք մարսելու․ Արծվիկ Մինասյան



«Հայաստանի գործող իշխանությունը, իր էությանը համապտասխան, սկսել է հերթական արշավը՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում գտնվող անձանց և ուժերի հանդեպ։ Այս էլ արդեն որերորդ փուլն է, որ իրականացվում է քաղաքական հալածանքների գործողություններ Դաշնակցության, Դաշնակցականների ու համակիրների նկատմամբ»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։  

Պատգամավորը հիշեցրեց, որ անցյալ շաբաթ, ապօրինի հետապնդման շրջանակներում, ոչ միայն խուզարկություններ են իրականցվել, այլև՝ կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դաշնակցականների ու համակիրների նկատմամբ, ընդ որում՝  մեկ դաշնակցական կալանավորված է այս պահին։  

«Միևույն է չե՛ք մարսելու, որովհետև 133 տարի ՀՅԴ-ի նկատմամբ ամենատարբեր իշխանություններ փորձել  են հալածել , բայց Դաշնակցությունը կա, եղել է և լինելու է, որովհետև այն ծնվել է,  սնվել է և ապրում է սեփական ժողովրդի հոգսերով և մեր ժողովրդի թև ու թիկունքն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ