17 01 2023

Հակառուսականություն քարոզելը դարձրել են մոդայիկ, բայց այդ ալիքաձև մոդան անցնում ու գնում է․ Շաքե Իսայան



«Ամենացավալին այն է , որ Ալիևի սպառնալիքները մեզ համար սովորական են դառնում  և  ամենավատը՝  դրանց չպատասխանել է։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որ համարժեք արձագանք  էդպես էլ  չնկատեցինք։ Հայաստանը չունի՞ ասելիք,  համամի՞տ է այդ պահանջներին»,-  «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։

Տոտալ անտարբերությունն ասվածն ըստ նրա միֆ է, իրականում հասարակության մոտ տագնապային իրավիճակներ կան․ « Հասրաակությունն առաջնորդվելու կարիք ունի, նախաձեռնող խմբերը պետք է հստակ քաղաքական առաջարկներով հանդես գան»,-ասաց Շաքե Իսայանը։ Խոսելով մեզանում մտարածվող հակառուսկան քարոզի մասին , նախկին պատգամավորն ասաց․ « Հակառուսականություն քարոզելը դարձրել են մոդայիկ, բայց այդ ալիքաձև մոդան գալիս է, անցնում ու գնում․ գիտակից հասարակությունը շատ լավ հասկանում է, որ այսօր արցախցիների ֆիզիկական գոյությունն ապահովում է ռուս խաղաղապահը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ