06 04 2023

ՌԴ-ն ասում է՝ գալիս եմ կայունացնելու, մերժում ենք, և դրա փոխարեն թուրք-ադրբեջանական տանդեմն է առաջ գալիս մեր հողում․ Իսայան



ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով հասարակությունը չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում, և ոչ թե այն պատճառով, որ չի ուզում կամ քիչ է սիրում իր երկիրը, այլ՝ որովհետև այնպիսի միջավայր է ստեղծվել, որ դրանց վրա կարծես թե առաջնահերթ ուշադրություն չի դարձվում ․ նրա կարծիքով, հասարակությունը կարծես վերածվել է փաստագրող ընկերության:

«Փաստում ենք, որ տեղի է ունեցել այս ամենը, կամ ամեն օր հաշվում ենք, որ այսքան օր Արցախի ճանապարհը փակ է, բայց դրանից ավելին ոչինչ ինքներս էլ չենք առաջարկում հասարակությանը: Դրանից հետո ի՞նչ ակնկալել հասարակությունից: Հասարակությանը միշտ պետք են առաջնորդներ, ցավոք, այս օրերին այդ առաջնորդներին չենք տեսնում: Սև ու սպիտակ թեզը հնացած է, բայց վստահաբար իր գործը կատարել է: Եվ եթե փորձենք գունավորում տալ, մեր հասարակությունն այսօր ավելի մոխրագույն է դարձել՝ հուսահատված է, խաբված, ոչ ոքի չի հավատում, չի տեսնում այն հստակ առաջարկը, որի հետևից պետք է գնա: Մենք չենք հոգնում խաղաղության օրակարգից, սպիտակ դրոշները ձեռքներիս՝ գնում ենք առաջ, իսկ Ադրբեջանը զենքով մեր հողում առաջ է գալիս: Ի՞նչ ենք ուզում: ՌԴ-ն ասում է՝ գալիս եմ կայունացնելու, մերժում ենք, և դրա փոխարեն թուրք-ադրբեջանական տանդեմն է առաջ գալիս մեր հողում: Այն վիճակում ենք, որ Արցախը դարձել է չգիտեմ որերորդական հարց: Այս օրերին ամեն ինչի մասին խոսում ենք, բացի նրանից, թե ի՞նչ է լինելու 120.000 հայի ապագան»,- հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգաամովր Շաքե Իսայանը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ