12 01 2023

Խորհրդի նիստին չենք մասնակցելու, ինչ ուզում են թող որոշեն․ պատգամավորը՝ մանդատից զրկելու մասին



«Երկրորդ դեպքն է այս խորհրդարանի պատմության մեջ, որ նման հարց է բարձրացվում, սա մի գործիք է,  որով գործող իշխանությունը փորձում է ամեն գնով քաղաքական հետապնդումները շաունակել  ընդդիադիր պատգամավորների և խմբակցության նկատմամբ»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու խորհրդարանական մեծամասնության՝ ՍԴ դիմելու որոշմանը։

  «Իրենց որոշելիքն է, ինչ ուզում են թող որոշեն, մի կողմից գնահատում  ենք քաղաքական իշխանության վարքագիծ, մյուս կողմից՝  գոծող օրենսդրության անկատարության շեղված ներկաայցում»,-ասաց Արծվիկ Մինասայնը՝  նշելով, որ խմբակցությունը խորհրդի վաղվա նիստին չի մասնակցելու․ « Խորհրդի  նիստին  չենք մասնակցելու, ինչ ուզում են թող որոշեն»։

«Քաղաքական բոյկոտը քաղաքական գործունեության դրսևորման ձև է և չիր կարող պատճառ հանդիսանալ  պատգամավորական լիազորությունները  դադարեցնելու առումով»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով․ «Մեր համար իրենց որոշումը բացարձակ արժեք չի ներկայացնում և կանխելով որևէ հնարավոր մեծահոգության փորձ ասեմ, որ բացարձակ անտարբեր ենք իրենց այդ գոծողությունից․ կդիմե՞ն ՍԴ, թող դիմեն, չեն դիմի, շատ հնարավոր է ինքներս դիմենք ՍԴ, որպեսզի հստակություն մտնի, որ ամեն մի քաղաքական իշխանություն իրեն չվերապահի խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ նման գործիք ունենալը»,-ասաց Մինասյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ