11 01 2023

Փաշինյանի ու Ալիևի համատեղ ասուլիսն այն մասին էր, որ երկուսով գործում են Հայաստանի ու Արցախի դեմ. Արեգնազ Մանուկյան

Փաշինյանի ու Ալիևի համատեղ ասուլիսն այն մասին էր, որ երկուսով գործում են Հայաստանի ու Արցախի դեմ. Արեգնազ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ասուլիսներին հաջորդեց Հայ հեղափոխական դաշնակցության դեմ ապօրինի հետապնդումների հերթական ալիքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Թրքաբարո դուրսպրծուկներ

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսն այն մասին էր, որ երկուսով գործում են Հայաստանի ու Արցախի դեմ։ Այդ համատեղ ասուլիսին հաջորդեց Հայ հեղափոխական դաշնակցության դեմ ապօրինի հետապնդումների հերթական ալիքը։

Նիկոլաալիևյան ասուլիսն ու ՀՅԴ-ականների հետապնդումները մեկ ընդհանուր հակահայկական շղթայի առանձին օղակներ են։

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հաճոյանա թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հակառուսական հիստերիա է բարձրացնում, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, քրեական հետապնդումներ է իրականացնում դաշնակցականների դեմ։

Նրա ապօրինի հրահանգը «իրավապահները» նետած ոսկորի դիմաց կատարում են։ Թրքաբարո դուրսպրծուկները հենց այսպիսին են լինում»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ