«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարրությունը կարելի է դիտարկել զավեշտի կախավարկածով, ավբսուրդի դաշտում , բայց իրականում, այո՛, քաղաքական վերլուծական շրջանակում գնում է հիմնավոում՝ տարածաշրջաում ռուսական ազդեցության չեզոքացման ուղղությամբ, որը ձեռնտու է պայմանական Արևմուտքին, ասել է թե՝ թուրք -ադրբեջանական տանդեմին»,-այս մասին «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Արման Աբովյանը։ Նրա խոսքով ներիշխանական թիմում պասերով խաղն աշխատում է միայն թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին ։
«Երբ հայտարարում են, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, մի հարց է ծագում։ Իսկ ի՞նչ է խանգարում քեզ, իշխանություն, նստել ու նվազագույնը դե յուրե դաշնակցի հետ քննարկել այդ հարցերը։ Ասեմ ձեզ ավելին, իրավիճակն այնքան զավեշտալի է, որ օրինակ, ՀԱՊԿ-ի զորավարժությունների չեղարկման մասին հայտարարությունից հետո ՀԱՊԿ-ից արձագանքում են՝ նման նամակ չեն ստացել»,-ասաց Աբովյանը:
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը