29 12 2022

Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում․ Զախարովա

Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում․ Զախարովա

Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացնել այլ պետությունների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ»,-նշել Է Զախարովան:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ է դրված մինչև 2025 թվականը Ադրբեջանի ԶՈՒ-ը  հասցնել Թուրքիայի ԶՈՒ մակարդակի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ