23 12 2022

Արցախցիների մի մեծ խումբ քայլերթով Ստեփանակերտից բարձրանում է Շուշի-Քարինտակ խաչմերուկ․ Նաիրի Հոխիկյան

Արցախցիների մի մեծ խումբ քայլերթով Ստեփանակերտից բարձրանում է Շուշի-Քարինտակ խաչմերուկ․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախցիների մի մեծ խումբ քայլերթով Ստեփանակերտից բարձրանում է Շուշի-Քարինտակ խաչմերուկ, որտեղ հավաքված են ադրբեջանցի աղավնի խեղդող "բնապահպանները"։
Իմ կարծիքով, սա ճիշտ ու կարևոր քայլ է, քանի որ առաջին հերթին հենց Արցախցիները պետք է պայքարեն իրենց ինքնորոշման ու Արցախի ազատության համար։ Արցախն է ամբողջ Հայաստանի ազատագրության մոտիվացիան։
Իսկ հայաստանցիները չեն կարողանում Տեղ գյուղից առաջ գնալ, ինչը հնարավորություն չի տալիս մյուս կողմից մոտենալ։ Վերջին երկու օրվա մեջ մի քանի անգամ փորձեցի, անվտանգության նկատառումներով խստացված հսկողություն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ