Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պետք է այս պահանջը ներկայացնի Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հայկական դիվանագիտական աբսուրդ
Հայաստանն Ադրբեջանից պահանջում է բացել Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանից՝ ապահովել երթևեկության անվտանգությունը․․․․ բայց ՀՀ արտգործնախարարը հրաժարվում/հետաձգում է գնալ եռակողմ հանդիպման ու այդ պահանջն ուղղակի ներկայացնել ադրբեջանցիներին ու ռուսներին․․․ Բա դիվանագիտությունը ո՞ր օրվա համար է։ Սրանից էլ լա՞վ առիթ։ Բա էլ որտե՞ղ ու ե՞րբ Հայաստանը պետք է այս պահանջը ներկայացնի։ Մեղադրանքի երկու «հասցեատերերը» միասին հավաքվելու էին։ Դե գնայիք, այնտեղ ձեր մեղադրանքները ներկայացնեիք, ձեր հարցերի պատասխանները պահանջեիք։
«Հետաձգում» են այցը մինչև ճանապարհը բացվի։ Է, բացվելուց հետո գնում եք բանակցությունների, որ ի՞նչ բանակցեք»,- գրել է նա։
Հիշեցնենք, արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը