20 12 2022

Ինչո՞ւ է հետախուզության մասին օրենքի նախագիծը հրատապ դառնում Ռիչարդ Մուրի այցին զուգահեռ․ Գեղամ Նազարյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խիստ  վտանգավոր ու մտահոգիչ է համարում  այն, որ իշող ՔՊ խմբակցությունը տարեվերջին ու հրատապ   օրակար է բերել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին»  նոր նախագիծը և այսօր ԱԺ արտահերթ նիկստին ընդդիմադիր ատգամավորը ԱԽՔ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել է՝ որքանով է այն պայմանավորված օրերս Հայաստան կատարած  Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի այցի հետ։

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց որ մեր երկրում ընդունված օրենքները չեն կարող կապ ունենալ որևէ երկրի կամ հենց Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց այցերի հետ, հրատապության մասով՝ տարբեր երկրների փորձն  հաշվի առնվել և ըստ էության ելակետն այն է, որ Հայաստանի ներքին գործընթացներով է պայմանավորված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ