17 12 2022

Արցախում դեղամիջոցների գներն անհիմն բարձրացրել են. վարչական վարույթ է հարուցվել մեկ ԱՁ-ի նկատմամբ

Արցախում դեղամիջոցների գներն անհիմն բարձրացրել են. վարչական վարույթ է հարուցվել մեկ ԱՁ-ի նկատմամբ

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ:

Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից հայտնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:

«Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ եւ անամոթ վարքագիծ դրսեւորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաեւ օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ