Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ օդիոզ քայլարածը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելուն, հայտարարում է, թե ի՞նչ են ուզում արցախցիները, ուզում են, որ Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք, հասկանում ես, որ տողատակում նաև այլ նախադասություններ են հնչում։
Այդ նախադասությունները հետևյալն են․ «Ի՞նչ են ուզում սյունեցիները, ուզում են, որ Սյունիքի համար Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք», «Ի՞նչ են ուզում վարդենիսցիները, սևանցիները, մարտունեցիները, տավուշցիները, գյումրեցիները և, ի վերջո, երևանցիները․․․»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության բուն էությունը։
Ալիևի ու Փաշինյանի վարած քաղաքականությունը դրսից ու ներսից հարվածում է մեր երկրին։ Ու դժվար է ասել, թե ով է ավելի մեծ հարված հասցնողը։ Թիրախում Արցախն ու Հայաստանն են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը