Դժվար են որոշումներն ընդունվում. պետք է չափել բոլոր վտանգները, հնարավոր հաջողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այսօր Արցախի Հանրապետությունը որոշեց, որ ադրբեջանի ագրեսիվ պահանջը չի կատարելու, քանզի դա սկիզբը կլինի Արցախի և Հայաստանի կործանման: Ադրբեջանը 10 օր է, ինչ իր գործողություններով չեղարկում է 2020 թ-ի եռակողմ պայմանավորվածությունները:
Մեր միասնական որոշումը, հաստատակամությունը հավասարակշռությունից հանեցին ագրեսորին և սխալվեցին իրենց «հաշվարկներում»: Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ:
Դիմանալու ենք, որ հաղթահարենք...»,- գրել է Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը