Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է։ Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31-րդ տարեդարձն է։
Արձանագրենք, որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել՝ ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։
Սա նույն բանն է, եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի։
Հայաստանում չկա պետական իշխանություն։
Կա ռեժիմ, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։
Սրանց թողես միայն «հիմնավորեն», որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը