Ցավոք, մենք լարվածություն ենք տեսնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բիշքեկում ԵԱՏՄ նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Վերջերս փակվեց Լաչինի միջանցքը, և Ղարաբաղում մտավախություն կա այդ կապակցությամբ։
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»,- նշել է Փաշինյանը։
Իր հերթին, Պուտինը նշել է, որ իրենք Հայաստանի վարչապետի հետ միշտ քննարկելու հարցեր ունեն։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը