18 04 2022

Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Ապրիլի 19-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, հայտնում է Կրեմլի կայքը:

Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական  ռազմավարական գործընկերության և դաշնակցային  հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող արդիական հարցեր:

Կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ