«Եթե Հայստանն Արցախից փաստացի հրաժարվում է, նույնիսկ բառն է հրաժարվում օգտագործել, ինքնորոշման իրավունքից է փորձում հրաժարվում, անվտանգության երաշխավորի հանձնառությունից է փորձում հրաժարվել , ինչո՞ւ եք կարծում, որ ռուսները դա պետք է անեն»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Թող միջազգային հանրության մի ներկայցուցչի անուն տան, Թուրքիայից , միգուցե նաև Պակիստանից բացի, Ֆրանսիայի սենատի ուղերձում նման բան չկա, ռուսական կողմն ասում է՝ մենք զարմանում ենք, թե ինչու է Հայաստանը կարգավիճակի հարցը փորձում թաղել , (ոչ թե էսօր բարձրացնի, բայց օրակարգից է փորձում հանել), Միացյալ նահանգներից նման ազդակ չեմ լսել, եթե դուք լսել եք փորձեք հուշել, ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից նման բան չկա։ Միջազգային հանրության վրա հերի՛ք է իրենց մեղքերը բարդեն, նույն բանը Լևոն Տեր-Պետրոսյանն էր անում 92-93 թթ․-ին ասելով՝ եթե այսինչ բանը չանեք, մեզ միջազգային հանրությունը չի ների։ Թող իրենց քաղաքական ձախողումները, քաղաքան նկրտումները միջազգային հանրության վրա չբարդեն»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը