«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վանաձորի ընտրություններից ուղիղ մեկ տարի է անցել, բայց առ այսօր քաղաքի ավագանին նիստ չի արել ու համայնքապետ չի ընտրել։ Թեև քաղաքը կառավարության կողմից նշանակված պատոնակատարի կառավարմանն է հանձնվել, բայց առանց գործող ավագանու հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքը չի կարող լիարժեք կառավարվել։
Նախ՝ ավագանին պետք է համայնքապետ ընտրի, ապա քաղաքի բյուջեն հաստատի, խոշորացված համայնքերում ներկայաուցիչներ նշանակի և այլն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ մի քանի նիստեր հրավիրել է, ինչը սակայն «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցությունը բոյկոտել են՝ պատճառաբանելով, որ նախքան ավագանու արտահերթ նիստ գումարելը,պետք է համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել ու համայնքը ձևավորել։
«Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխայանն ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, համայնքը ձևավորված է համարվում այն ժամանակ, երբ բնակիչն ավագանի, ավագանին համայնքի ղեկավար է ընտրում, ու ընտրված ղեկավարն ավագանու հետ մեկտեղ ձևավորում է ապատասխանատու կաբինետը, այդ թվում՝ խոշորացված համայնքի բնակավայրերի պատասխանատուներն են նշանակվում, որոնք էլ ներկայացնում են գյուղական կամ համայնքային կարիքները:
Իսկ ավագանու առաջին նիստը կկայանա միայն այն դեպքում, երբ դատարանը հանի նիստ գումարելու արգելքը։
Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը չհատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում բողոքարկել է ընտրության արդյունքները, ինչից հետո է վարչական դատարանն արգելանք կիրառել։ Ու թեև վարչական ու վերաքննիչ դատարանները հայցը մերժել էին, այն ԼՀԿ-ի բողոքն այժմ Վճռաբեկում է։
Վանաձորի ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող Մամիկոն Ասլանյանն այժմ անազատության մեջ է։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, քրեական գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է քննվում։ Ինքն իրեն Ասլանյանը քաղաքական բանտարկյալ է համարում։
Ինչ վերաբերում է քաղաքը ղեկավարող պաշտոնակատար Արկադի Փելեշյանին, ապա նրա հետ կապված տարաբնույթ շատ պատմություններ կան։ Վարչապետ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ ամենատարբեր բնորոշումներ է տվել նրան, այսօր, փատացի, Փաշինյանի հրամանով՝ նա քաղաք է ղեկավարում։
Ի՞նչ է ստացվում, Վանաձորի ՏԻՄ ընտրություննրեից ուղիղ մեկ տարի անց ՀՀ երրորդ քաղաքն ավագանու կողմից ընտրված համայնքապետ չունի, քանի որ, ըստ երևույթին, քաղաքական իշխանությունը չի հաշտվում ընտրության արդյունքների հետ ու ջանում է անել հնարավորն այստեղ նույնպես իշխանություն վերցնելու համար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը